Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, ուրեմն ապրիլին տեղի ունեցածը ակցիա էր ընդդեմ պետականության». Ստեփան Դանիելյան

01:00, շաբաթ, 12 հունվարի, 2019 թ.
«Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, ուրեմն ապրիլին տեղի ունեցածը ակցիա էր ընդդեմ պետականության». Ստեփան Դանիելյան

Քաղաքական մեկնաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն:

Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:

Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակային-ցուցադրական ակցիա է:

Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:

Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստանում կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել»:

«Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, ուրեմն ապրիլին տեղի ունեցածը ակցիա էր ընդդեմ պետականության». Ստեփան Դանիելյան
«Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի, ուրեմն ապրիլին տեղի ունեցածը ակցիա էր ընդդեմ պետականության». Ստեփան Դանիելյան
8058 | 22
Facebook