Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է հղել Նիկոլ Փաշինյանին

16:15, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Բելառուսի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է հղել Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է գերատեսչության մամուլի քարտուղար Ա. Գլազի մեկնաբանությունը՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, ով խոստացել էր պարզաբանում պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:

Նշենք, որ ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ նիստում կայացրած որոշումների մասին, իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նույն նիստից հետո հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը միջազգային դատախազի պարտականություններն է ստանձնել և իրավասու է կամ պատժել, կամ ներում շնորհել: Գուցե դա ընդունելի լիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, սակայն միջպետական հարաբերություններում հստակ նորմեր գոյություն ունեն»,- ասել է Ա. Գլազը՝ նշելով, որ Փաշինյանը «դեռ չի հասկացել, որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ»:

26229 | 38
Facebook