Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կուզեմ մի բան զգուշացնել...». Վահրամ Թոքմաջյան

01:10, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
«Կուզեմ մի բան զգուշացնել...». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ մոտակայում ընտրություններ են, կուզենամ մի բան զգուշացնել: Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններին, կսկսեն շահարկել հուզական թեմաներ՝ կրոն, եկեղեցի, փոքրամասնությունների համայնքներ և այլն: Դա ձեռնտու տարբերակ է, հատկապես՝ քաղաքական ասելիքի բացակայության պարագայում: Ովքեր կարդում են սա, թող չտրվեն այդ քննարկումներին: Կան թեմաներ, որոնք 1000 տարի էլ անցնի, մնալու են հուզական և չկա այն ռացիոնալ սահմանը, որտեղ երկու կամ երեք կողմերը կարող են կոմպրոմիսի գալ: Որևէ կուսակցության կամ դաշինքի ձայն տալուց, պարզապես ուշադիր կարդացեք նրանց առաջարկած ծրագիրը, իսկ հետո՝ պահանջեք: Իրավակարգ և իրականում քաղաքական պետություն կառուցելու այլ ուղի չկա»:

8043 | 4
Facebook