ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպումը կկայանա Փարիզ կատարելիք այցի շրջանակներում, գրում է RBC-ն՝ հղում անելով ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովին:
Երկկողմ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 11-ին: «Խորհրդակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում երկու նախագահի շփման մասին, և այդ պայմանավորվածությունը մեր նախագահը հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի հետ զրույցի ընթացքում»,- ասել է Ուշակովը:
Թրամփն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 16-ին, Հելսինկիում: