Հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ընթացքում նկատել է, թե ինչպես է Աբովյան փողոցում BMW մակնիշի 01 ZX 050 համարանիշի ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվում գազոնում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դասակի հրամանատարն ու քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, նկատել են, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են, որ վարորդը հանկարծամահ է եղել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: