Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթ Տոնոյանը՝ ռազմական նոր վարկի ու Մարտի 1-ին բանակի ներգրավվածության մասին

14:40, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Դավիթ Տոնոյանը՝ ռազմական նոր վարկի ու Մարտի 1-ին բանակի ներգրավվածության մասին

«Ռազմական նոր վարկի կնքումն ընթացքի մեջ է, դա մի գործընթաց է, որն իրականացվելու է, մանրամասներ չեմ կարող հաղորդել ձեզ: Համագործակցությունը ՌԴ-ի հետ հաջող զարգանում է: Այս պահին խոսքը գնում է մոտ 100 մլն-ի վերաբերյալ: Կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռք բերումն ու ներդրումը ԶՈւ-ում»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նախարարն ասել է, որ այն կայուն է, անհանգստանալու խնդիր չկա:

Անդրադառնալով ՀՔԾ պետի երեկվա հայտարարությանը, Տոնոյանն ասել է. «ԶՈւ-ն Մարտի 1-ի գործողություններին ներգրավված է եղել ու ներգրավված է եղել արտակարգ դրության շրջանակերում, թե ինչ է կատարվել պարտականություններից ավելի, նախաքննությունը կհաստատի»:

Նշենք, որ նախօրեին Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ զինծառայողները կրակել են բնակելի տների ուղղությամբ։

5713 | 2
Facebook