Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Forbes-ն ընտրել է ամենաազդեցիկ ռուսաստանցիներին. ցուցակում մեկ հայ կա

11:30, հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ.
Forbes-ն ընտրել է ամենաազդեցիկ ռուսաստանցիներին. ցուցակում մեկ հայ կա

Ռուսական Forbes ամսագիրն ընտրել է ամենաազդեցիկ ռուսաստանցիներին և ներկայացրել թոփ-100-յակը:

Առաջին տեղում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Առաջին հնգյակում են՝ «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, «Ռոսնեֆտ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Թոփ-10-յակում են՝ «Սուրգութնեֆտեգազ»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և «Լուկօիլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը:

Ցուցակում է նաև հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը:

11756 | 4
Facebook