Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ. կան զոհեր

11:50, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ. կան զոհեր

Մոսկվայի հյուսիս արևմուտքում ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ, որի հետևանքով կան զոհեր, հաղորդում է Интерфакс-ը:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց մեջ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ առնվազն 2 մարդ է զոհվել: Ինչպես նաև հայտնի է, որ ավտոբուսի վարորդը ողջ է և լուրջ վնասվածքներ չի ստացել:

Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել դեկտեմբերի 25-ին, երբ ավտոբուսը մխրճվել էր գետնանցումի մեջ: Դեպքի հետևանքով 4 մարդ էր զոհվել, ավելի քան 10-ը՝ տուժել:

10357 | 0
Facebook