Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեր ֆուտբոլիստները արժանի չեն սուլոցների». Արթուր Պետրոսյան

20:35, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2017 թ.
«Մեր ֆուտբոլիստները արժանի չեն սուլոցների». Արթուր Պետրոսյան
     Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անդրադարձավ նաև երկրպագուների լռության ակցիային։
     «Շատ վատ եմ վերաբերվում երկրպագուների ակցիային։ Դժվար պահեր էլ են լինում։ Եթե երկրպագում ես, պետք է նաև դժվար պահերին լինես սիրելի թիմիդ կողքին, առվել ևս եթե դա ազգային հավաքականն է։ Մեր ֆուտբոլիստները արժանի չեն սուլոցների։ Մարզադաշտը Բելառուսի դեմ խաղում սուլում էր։ Արժանի չեն տղաները»,- Պետրոսյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։
4506 | 4
Facebook