Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը հայտարարել է Սիրիայում «լուրջ ռազմական օպերացիայի» սկզբի մասին

16:20, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Էրդողանը հայտարարել է Սիրիայում «լուրջ ռազմական օպերացիայի» սկզբի մասին
     Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբ նահանգում սկսվել է «լուրջ ռազմական օպերացիան», փոխանցում է Reuters-ը: Նշվում է, որ Իդլիբում է գտնվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող ապստամբների ամենախոշոր հենակետը:
     «Այսօր Իդլիբում լուրջ օպերացիա է սկսվում, և այն կշարունակվի, քանի որ մենք պարտավոր ենք օգնության ձեռք մեկնել Իդլիբում գտնվող մեր եղբայրներին և նրանց, ովքեր այնտեղ են մեկնել»,- հայտարարել է Էրդողանը:
     Նրա խոսքով՝ օպերացիային դեռևս ներգրավված են միայն «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման զինյալները, և թուրք զինվորականները պատրաստ են ամեն պահի որոշիչ աջակցության:
19307 | 0
Facebook