Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում առնվազն 12 մարդ փոթորկի զոհ է դարձել

12:25, երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում առնվազն 12 մարդ փոթորկի զոհ է դարձել

Հնդկական Ասսամ նահանգում ուժգին փոթորկի արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Hindustan Times պարբերականը: Մեծ թվով զոհեր են գրանցվել Գոալփարա շրջանում, որտեղ գետում 3 նավակ է խորտակվել, և զոհվել է 10 մարդ: Զոհերի թվում կա 6 երեխա և 2 կին: Անհետ կորածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Եվս 2 մարդ է զոհվել Ասսամի գլխավոր քաղաքում՝ ձկնորսն ու մոտոցիկլիստն, ում վրա ծառ է ընկել:

5497 | 0
Facebook