Խնդրում ենք սպասել...

Միջազգային

««Բարսելոնա»-ն չի լինի եվրոպական թոփ-ակումբների թվում». Տեբաս

17:50, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
««Բարսելոնա»-ն չի լինի եվրոպական թոփ-ակումբների թվում». Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ։ Պաշտոնյայի կարծիքով՝ այդ դեպքում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կկորցնի եկամտի զգալի մասը, քանի որ այլևս չի ստանա հեռարձակման իրավունքի համար գումար։

«Այդ դեպքում «Բարսելոնա»-ն հաստատ չի լինի եվրոպական թոփ-ակումբների թվում։ Ակումբի ապագան, եթե Կատալոնիան առանձնանա, մտահոգում է ինձ։ Ընտրության հարցը, թե որ լիգայում հանդես կգա ակումբը, տարօրինակ է թվում: Կդիմենք Իսպանիայի օրենսդրությանը և կքննենք այդ հարցը»,- նշել է Տեբասը։

8480 | 0
Facebook