Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Բորանյանը և Շահինյանը դուրս մնացին հետագա պայքարից

17:45, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Բորանյանը և Շահինյանը դուրս մնացին հետագա պայքարից

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային առաջին օրը, գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանը և 85 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեցին՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Նշենք, որ Վարշամը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 2։3 հաշվով պարտվեց Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Համեդ Հասանին։ Եգիպտացին, իր հերթին, պարտվեց ¼ եզրափակչում՝պայքարը շարունակելու հնարավորություն չտալով մեր ըմբիշին։ Արթուրն, իր հերթին, պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 8։0 հաշվով հաղթելով Կորեայի ներկայացուցչին։ 1/16 եզրափակչում մեր ըմբիշը 1։2 հաշվով հաղթեց բուլղարացի Նիկոլայ Բարյակովին, ում չհաջողվեց հասնել եզրափակիչ։

2569 | 0
Facebook