Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արտասահմանյան կայքը խորհուրդ է տալիս քարանձավասերներին այցելել Գորիս

21:05, չորեքշաբթի, 12 հուլիսի, 2017 թ.
Արտասահմանյան կայքը խորհուրդ է տալիս քարանձավասերներին այցելել Գորիս

Lifehacker.ru կայքը կազմել է 15 փոքր քաղաքների ցանկ՝ տարբեր նախասիրությունների տեր զբոսաշրջիկների համար: Այդ ցանկում է նաև Հայաստանի Գորիս քաղաքը, որտեղ կայքը խորհուրդ է տալիս այցելել քարանձավագետներին: Քաղաքի մասին հակիրճ նկարագրության մեջ ասվում է. «Գորիսից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկ անվամբ տեղանքը, որն իսկական քարանձավային քաղաք է, որը ձգվում է կիրճի փեշերով: Այնտեղ կա ավելի քան 3 հազար տուն-քարանձավ: Դրանցից մի քանիսում մարդիկ ապրել են դեռ 1000 տարի առաջ: Հատկանշական է, որ կարելի է գտնել նաև բոլորովին վերջերս լքված քարանձավային տներ: Քարանձավային քաղաքը դատարկվել է միայն նախորդ դարի կեսերին»:
     Նշենք, որ ցանկում Գորիսի կողքին հայտնվել են նաև հետևյալ քաղաքները.
     Ռոմանտիկների համար՝ Կոլմար, Ֆրանսիա,
     Էքստրեմալների համար՝ Ինթերլաքեն, Շվեյցարիա,
     Արվեստը գնահատողների համար՝ Մարֆա, ԱՄՆ,
     Գուրմանների համար՝ Սան-Սեբաստյեն, Իտալիա,
     Արշավների սիրահարների համար՝ Վոսս, Նորվեգիա,
     Գինին արժևորողների համար՝ Թելավի, Վրաստան,
     Խրախճանքը սիրողների համար՝ Նովալիա, Խորվաթիա,
     Գրքասերների համար՝ Տարուսա, ՌԴ,
     Գարեջրի սիրահարների համար՝ Բենդ, ԱՄՆ,
     Խնայողների համար՝ Չիանգրայ, Թայլանդ,
     Լողափնյա հանգստի սիրահարների համար՝ Մորրո դե Սան Պաուլու, Բրազիլիա,
     Ճարտարապետությունը գնահատողների համար՝ Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա,
     Շների սիրահարների համար՝ Ալահուելա, Կոստա-Ռիկա,
     Տոլկինի գրքերի սիրահարների համար՝ Մաթամաթա, Նոր Զելանդիա:

12476 | 0
Facebook