Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր տեղի կունենա Հարութ Փամբուկչյանի հայաստանյան մենահամերգը

13:35, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Այսօր տեղի կունենա Հարութ Փամբուկչյանի հայաստանյան մենահամերգը
     Այսօր՝ մայիսի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հայաստանյան մենահամերգը:
     Երկու ժամ անընդմեջ կենդանի հնչողություն, հին ու սիրված երգեր, լուսային շքեղ շոու, ինչպես նաև նոր երգերի պրեմիերաներ ու անակնկալ համարներ:
    
     Հարութ Փամբուկչյանը ծնվել է Երևանում:
     Պատանեկությունից հետաքրքրվել է երաժշտական գործիքներով. սովորել է նվագել կիթառ, սազ, բուզուկի, դհոլ, դաշնամուր։ Իր ստեղծած «Էրեբունի» խմբով տարբեր ելույթներ է ունեցել:
     1975 թվականին մայրիկի հետ մեկնել է Լիբանան, իսկ մեկ տարի անց տեղափոխվել ԱՄՆ և հաստատվել Լոս Անջելեսում, որտեղ շարունակել է երաժշտական գործունեությունը։
     Մականվան «Ձախ» բառը գալիս է Հարութ Փամբուկչյանի ձախլիկ լինելուց:
5534 | 5
Facebook