Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թուրքիան, իր հարևանների հետ պատերազմելով, վերջիվերջո, կկործանվի». Ազատ Արշակյան

16:05, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Թուրքիան, իր հարևանների հետ պատերազմելով, վերջիվերջո, կկործանվի». Ազատ Արշակյան

Թուրքիան իր հարևանների` Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի տարածքում զորք ունի տեղակայած: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն մտահոգությանը, որ մի օր էլ Հայաստանի տարածքում զորք կտեղակայվի, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ Թուրքիան ոչ միայն մեր մտահոգության առարկան է, այլև հոգս է ողջ քաղաքակրթության համար:
     «Հայաստանը պետք է մտահոգված լինի այդ հարցով: Մենք, կարծում եմ, անում ենք հնարավորինս, որ հայոց աշխարհի և Արցախի անվտանգությունն ապահովված լինի: Ինչ վերաբերում է Թուրքիային` նա դեր և դերակատարություն չունի: Չունի իր ինքնությունը, չունի որևէ առաքելություն: Նա ո´չ խաղաղություն է բերում, ո´չ քաղաքակրթություն, ո´չ գիտություն, ո´չ մշակույթ. ոչ մի ներդրում չկա նրա կողմից վարած քաղաքականության մեջ: Նա ընդամենը զբաղեցրել է հսկայական տարածություն: Նա կա´մ պետք է մարդասիրական դեր կատարի` ծառայելով քաղաքակրթությանը, կա´մ պետք է լիկվիդացվի: Ես կարծում եմ, որ նա գնում է լիկվիդացիայի ճանապարհով: Զորքեր տեղակայելը նշանակում է լարվածություն ունենալ բոլոր հարևանների հետ: Հայաստանի հետ նա պատերազմի մեջ է արդեն 1000 տարի: Նա ապօրինաբար զավթել է մեր տարածքները, Արարատ լեռը, Կարսի նահանգը, որը Թուրքիային միացնելը նույնպես ապօրինի էր, ճիշտ այնպես, ինչպես Կոստանդնուպոլսի անկումն էր ապօրինի: Առ այսօր այն համարվում է ապօրինի զավթված, անկախ նրանից, որ առկա են բազմաթիվ փաստաթղթեր, թե իբր ժամանակին Օսմանյան կայսրության մայրաքաղաք է եղել և այլն: Այդ ապօրինություններն ինչ-որ ժամանակ կվերանան, քանի որ այդ պետությունն ապօրինի ստեղծված է և ոչ մի քայլ չի անում լեգիտիմություն ստանալու համար»,- ասաց Ազատ Արշակյանը` կարծիք հայտնելով, որ Թուրքիան, իր հարևանների հետ պատերազմելով, վերջիվերջո կկործանվի:

4723 | 0
Facebook