Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել (տեսանյութ)

21:05, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել (տեսանյութ)
     Ինչպես հայտնել էինք, ԱՄՆ ռազամօդային ուժերը փորձարկել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, տեղեկացնում է WaayTV-ն: Հրթիռն արձակվել է Կալիֆորնիայի Վանդենբերգ բազայից: Նշվում է, որ փորձարկումը բարեհաջող է անցել:
     Հիշեցնենք՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը ծրագրվել է դեռևս մեկ տարի առաջ, և այն ոչ մի աղերս չունի Հյուսիսային Կորեայում տիրող իրադրության հետ: «Այդ փորձարկումն անհրաժեշտ է մեր միջուկային ուժերի կարգավիճակի ստուգման և միջուկային հնարավորությունների ցուցադրման համար»,- ասել էր գնդապետ Ջոն Մոսն, ով էլ տվել է հրթիռն արձակելու հրամանը:
10151 | 0
Facebook