Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաբարովսկում հարձակում է եղել ԱԴԾ շենքի վրա. կա 2 զոհ

15:00, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Խաբարովսկում հարձակում է եղել ԱԴԾ շենքի վրա. կա 2 զոհ

Ռուսաստանի Խաբարովսկի մարզում հարձակում են գործել Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա, հայտնում է РИА Новости-ն: Հարձակման հետևանքով սպանվել է մեկ ոստիկան ու ընդունարանում գտնվող 2 այցելուներից մեկը: Հաղորդվում է, որ անհայտ անձը ներխուժել է շենք ու կրակ բացել ընդունարանում հավաքվածների վրա: Ընդունարանում գտնվող մյուս այցելուն վիրավորվել է:
     Զինված հարձակում գործողն սպանվել է:

6249 | 0
Facebook