Վատիկանում ապրիլի 3-ին ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: Այս մասին հաղորդում է Variety պարբերականը: Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:
Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն իր խոսքում հիշել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը: Նա պատմել է, թե պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը ինչպիսի հիացմունք է առաջացրել հավատավոր հայերի մեջ:
Վատիկանում, երբ իմացել են ֆիլմի պատրաստման մասին, կապվել են անձնակազմի հետ ցուցադրությունը կազմակերպելու համար: