Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները». վարչապետը` ՊԵԿ նախագահին

12:30, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները». վարչապետը` ՊԵԿ նախագահին
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ
    
Պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է, որ առկա են մի շարք բացասական երևույթներ. «Դրանք են` իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ կտրոնների շահագործման կանոնների խախտում»: Խախտումները վերացնելու համար վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարել է հսկողություն սահմանել` կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմ: «Ինձ պետք է յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնեք արձանագրված խախտումների վերաբերյալ և պարբերաբար հրապարակեք խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»:
2318 | 1
Facebook