Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանի հետ շփվելիս չես ասի, որ աստղ է, սովորական տղա է». Մանչեսթրի «Armenian Taverna» ռեստորանի սեփականատեր (տեսանյութ)

03:18, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«Մխիթարյանի հետ շփվելիս չես ասի, որ աստղ է, սովորական տղա է». Մանչեսթրի «Armenian Taverna» ռեստորանի սեփականատեր (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթրում շաբաթը մեկ անգամ այցելում է հայկական ռեստորան՝ «Armenian Taverna»։ Այս մասին հայտնել է ռեստորանի սեփականատեր Արմանը՝ «Manchester Evening News»-ին տված հարցազրույցում։ Արմանի կարծիքով՝ ֆուտբոլիստն իր արմատներին է վերադառնում՝ նախընտրելով հայկական ուտեստներ։

Ռեստորանը հիմնադրվել է 1968 թվականին։ Արմանն Ալբերտի հրապարակում գտնվող ընտանեկան այս ռեստորանի երրորդ սեփականատերն է։

«Հենրիխը շատ է լինում մեզ մոտ՝ 1-2 շաբաթը մեկ։ Նրա հետ շփվելիս չես ասի, որ աստղ է․․․ նա սովորական տղա է՝ բոլորի պես։ Որպես հաճախորդ նա քմահաճ չէ, ամեն ինչ ուտում է։ Բոլորը սիրում են նրան։ Մենք հպարտ ենք, որ նա խաղում է «Մանչեսթր Յունայթեդ»-ում»,- նշել է Արմանը։

Մխիթարյանը՝ «Armenian Taverna» ռեստորանի սեփականատիրոջ հետ
Մխիթարյանը՝ «Armenian Taverna» ռեստորանի սեփականատիրոջ հետ
Մխիթարյանի նախընտրած «Armenian Taverna» ռեստորանը՝ ներսից
Մխիթարյանի նախընտրած «Armenian Taverna» ռեստորանը՝ ներսից
9458 | 0
Facebook