Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

19:05, չորեքշաբթի, 18 հունվարի, 2017 թ.
Զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
     Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից: 18.01.2017թ. ժամը 14:00-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
2635 | 0
Facebook