Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոշվել է դպրոցներում ձմեռային արձակուրդի տևողությունը

15:25, երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2016 թ.
Որոշվել է դպրոցներում ձմեռային արձակուրդի տևողությունը
    

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից սկսվելու է ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ է տրամադրվելու 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տևելու է դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ:

27461 | 2
Facebook