Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավոյին զաստավիտ արեք, թող ավտոն ծախի և մեր գումարները տա». քաղցրաշենցիները բողոքում են

15:20, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Ավոյին զաստավիտ արեք, թող ավտոն ծախի և մեր գումարները տա». քաղցրաշենցիները բողոքում են
     Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ձայն են բարձրացնում Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները: Մինչ օրս «Վինար» գինու գործարանը չի վճարել մթերված խաղողի գումարները: «Ավոյին ոչ մեկ չի կարողանում ստիպել, որ մեր փողերը տա, բոլորը Ավոյից վախենում են: Ավոյին զաստավիտ արեք, թող ավտոն ծախի և մեր գումարները տա»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաղողագործներից մեկը: Վերջինը տեղեկացրեց, որ Ավոն «Վինար» ՍՊ-ի տնօրենն է:
     ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մոտեցավ բողոքող խաղողագործնրին և տեղեկացրեց, որ գինու գործարանը վաճառելու է սպիրտը և այդպես է գյուղացիներին վճարելու: Խաղողագործներն այս հայտարարությանը թերահավատորն մոտեցան. «Դուք ինչքանո՞վ եք վստահ, որ սուտ խոսացող մարդը ճիշտ է ասում. Ավոն բոլորին խաբում է, կարող ա խաբի և մեր գումարները չտա, ու մենք էլ Նոր տարի չանենք»:
3322 | 0
Facebook