Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանություններն աղքատության դեմը չառնելով` մասսայաբար գողանում են երեխաների մանկությունը». Վահան Թումասյանը` անօթևանների մասին` 28 տարի անց

11:40, չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
«Իշխանություններն աղքատության դեմը չառնելով` մասսայաբար գողանում են երեխաների մանկությունը». Վահան Թումասյանը` անօթևանների մասին` 28 տարի անց

88-ի երկրաշարժից անցել է 28 տարի, սակայն առայսօր հազարավոր ընտանքիներ անօթևան են` պատսպարված վագոն-տնակներում:
     Երեկ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն` անդրադառնալով Գյումրու անօթևանների խնդրին, հայտարարել է, որ 2018 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով:
     «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը, ով երկար տարիներ անօթևանների կողքին է, զբաղվում է նրանց խնդիրներով, բարեգործներ է ներգրավում իր ծրագրերում` վերջիններին օգնելու և նրանց հոգսը թեթևացնելու համար, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ցավով նշեց, որ այս պահի դրությամբ 4000-5000 ընտանիք ծանր վիճակում է, և չնայած տարբեր պաշտոնյանների կողմից արված հուսադրող հայտարարություններին, անօթևանների հույսն, ի վերջո, տարիներ շարունակ, մնում է միայն «Շիրակ կենտոնը»: «Գյումրու վագոն-տնակներում դեռևս բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ է, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար: Մարդիկ կարիքի մեջ են, աղբն էլ չի բավարարում, որ վառեն, որովհետև մարդկանց թիվը պակասել է, սոցիալական վիճակը վատացել է, և նույնիսկ աղբամաններից չեն կարողանում հայթայթել ձմռան վառելիքը: Այս պահի դրությամբ 4000-5000 ընտանիք ծանր վիճակում է»,- նշեց Թումասյանը:
     Կարիքավոր ընտանիքներին «Շիրակ կենտրոնի» օգնությամբ վառելափայտ տրամադրում են բարեգործները: Հարցին, թե վառելափայտը բավարարո՞ւմ է բոլոր ընտանիքներին, կարողանում եք հասցնել, մեր զրուցակիցն ասաց. «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում, շուրջ 300 ընտանիքի արդեն քիչ-քիչ վառելափայտ ենք տրամադրել, մյուսներին էլ պետք է հայթայթենք, տանք…, սոցիալական աղքատությունը մնացել է մեր ուսերին: 850 խ/մ փայտ բաժանել ենք արդեն, բայց դա, ինչպես ասում են, մի կաթիլ է օվկիանոսում: Աղքատությունն ու ծայրահեղությունն այնքան շատ են, որ ստիպված եմ լինում օրական առնվազն 50-60 մարդու մերժել»:
     Ըստ Թումասյանի, տնակային պայմաներում հիմնականում ապրում են քայքայված ընտանիքներ, որոնք 60-70 % են կազմում: Նրանց ոչ միայն ընտանիքներն են քայքայված, այլ նաև հոգեբանությունը: «Այդ տնակներում ապրող երեխաները հիվանդ են, ընտանիքներում տղամարդ չկա, կանայք ամուսիններ չունեն, մայրերը տարբեր խնդիրներ ունեն: Մարդիկ կան, որ շատ մեծ տանջանքով են պահում երեխաներին` մի օր` սոված, մի օր` կուշտ, մի օր` տաք, մի օր` վառելիքի կարոտ: Այդ երեխաները փոքր տարիքից սոցիալական ծանր ճնշումների, բեռի տակ են, նրանք մանկություն չեն տեսնում»,- ցավ հայտնեց Վահան Թումասյանը` հավելելով, որ իշխանություններն աղքատության դեմը չառնելով` մասսայաբար գողանում են երեխաների մանկությունն ու պատանեկությունը:
     Հ. Գ. Այսօր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցն է: Ըստ պաշտոնական տվյալների, երկրաշարժի ժամանակ զոհվեց մոտ 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան` 530 հազար բնակիչ: Ամեն տարի այս օրն իշխանության ներկայացուցիչները խոստումներ են տալիս, ամպագոռգոռ հայտարարություններ անում, ժամանակ սահմանում, որ Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրին, փլատակների նմանվող խղճուկ տնակներից վեր կհառնի, կկերպարափոխվի, կստանա նախկին գույնն ու տեսքը, մնում են անկատար: Իսկ Սերժ Սարգսյանը դեռևս 2008-ին հայտարարեց, որ «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները». «Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու…»։

3408 | 0
Facebook