Եվրոխորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները Եվրոմիությանն անդամակցելու հարցով:
Նախօրեին ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ Թուրքիայի և Եվրոմիության հարաբերությունները հայտնվել են ճամփաբաժանին: Ինքն` Էրդողանը, հայտարարել էր, որ օրինագծի հավանական ընդունումը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի համար: