Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են 2016 թվականի լավագույն գոլի հավակնորդների անունները

23:46, երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2016 թ.
Հայտնի են 2016 թվականի լավագույն գոլի հավակնորդների անունները

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2016 թվականի լավագույն գոլի հավակնորդների անունները: Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին հավակնում են Նեյմարը («Բարսելոնա»), Մարլոնեն («Կորինտիանս»), Հալ Ռոբսոն Կանուն (Ուելսի հավաքական), Դանիուշկա Ռոդրիգես (Վենեսուելայի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքական), Սիմոն Սքրաբ («Էֆլե»), Լիոնել Մեսսի (Արգենտինայի ազգային հավաքական), Սաուլ Նիգես («Աթլետիկո»), Ֆաիզ Սուբրի («Պուլաու Պինանգ»), Հլոմֆո Կեկանա (ՀԱՀ ազգային հավաքական), Մարիո Գասպար (Իսպանիայի հավաքական)։ Նշենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա 2017 թվականի հունվարի 9-ին։

8417 | 0
Facebook