Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

08:40, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:


    
     Երևանում հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի գիշերը և առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:

     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

6097 | 0
Facebook