Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության մի շարք մարզերում սպասվում են տեղումներ

08:25, կիրակի, 23 հոկտեմբերի, 2016 թ.
Հանրապետության մի շարք մարզերում սպասվում են տեղումներ

ՈՒշադրություն
     Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-ին կեսօրից հետո, 25-27-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-26-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին երեկոյան ժամերից, 25-27-ը սպասվում է անձրև:


     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

4399 | 0
Facebook