Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գազպրոմբանկ»-ը հայ ներդրողներին է վաճառել դուստր-ընկերության` «Առէկսիմբանկ»-ի 100% բաժնետոմսերը

11:50, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
«Գազպրոմբանկ»-ը հայ ներդրողներին է վաճառել դուստր-ընկերության` «Առէկսիմբանկ»-ի 100% բաժնետոմսերը

«Գազպրոմբանկ»-ը հայ ներդրողների խմբին է վաճառել «Առէկսիմբանկ» «դուստր» ընկերությունը, որը սեպտեմբերին հայտնվել էր ԱՄՆ-ի սեկտորային պատժամիջոցների տակ: Այս մասին РИА Новости-ին հայտնել են ռուսական վարկային կազմակերպության մամլո ծառայությունից:

««Գազպրոմբանկ»-ն «Առէկսիմբանկ»-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել է ներդրողների խմբին Հայաստանից: Միևնույն ժամանակ «Գազպրոմբանկ»-ը շարունակում է մասնակցել այդ երկրում իրագործվող մի շարք ներդրումային նախագծերի իրականացմանն», - ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հոկտեմբերի 7-ից «Գազպրոմբանկ»-ը դադարել է հայ-ռուսական բանկի 100% բաժնետոմսերը տնօրինելուց:

ԱՄՆ ֆիննախարարության` արտասահմանյան ակտիվների վերահսկման բաժինը սեպտեմբերի 1-ին պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմի», «Գազպրոմբանկի» և մի շարք այլ ռուսական ընկերությունների դուստր-կառույցների նկատմամբ:

«Առէկսիմբանկից» տեղեկացրել են, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն անդրադառնա ո՛չ հաճախորդների, ո՛չ էլ բանկի աշխատանքի վրա:

4649 | 0
Facebook