Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ոչինչ չենք անում, որ հատուկ ծիծաղեցնենք». «Արի երազենք»` Համազգային թատրոնում

16:35, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Մենք ոչինչ չենք անում, որ հատուկ ծիծաղեցնենք». «Արի երազենք»` Համազգային թատրոնում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կայացավ «Արի երազենք» կատակերգության պրեմիերան, որի բեմադրության համար Ֆրանսիայից Հայաստան է հրավիրվել ռեժիսոր և սցենարիստ Ժիրայր Բաբազյանը: Ներկայացման հերոսներին մարմնավորում են Նարինե Գրիգորյանը, Մխիթար Ավետիսյանը, Արման Նավասարդյանն ու Նարեկ Բաղդասարյանը:

«Վերջին շրջանում կատակերգություն ժանրը դարձել է շատ էժանագին: Այս ներկայացումն արժևորում եմ նրանով, որ այս բեմադրությամբ Ժիրայրը կատակերգության նշաձողը բարձրացրեց»,- պրեմիերայից րոպեներ առաջ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

«Մենք ոչինչ չենք անում, որ հատուկ ծիծաղեցնենք, իրավիճակն է ծիծաղելի, բայց ամեն ինչ շատ նուրբ է արված»,- նշեց դերասանուհին, ում կարծիքով` վերջին տարիներին սերաիալները փչացրել են հանդիսատեսի ճաշակը:

Դերասան Մխիթար Ավետիսյանի բնորոշմամբ էլ ներկայացումը շատ գունեղ, բարի ու անվնաս հումորով է, ինչն այսօր շատ է պակասում:

«Այսօր հանդիսատեսին վատ հումոր են հրամցնում, իսկ նա այլընտրանք չունի: «Արի երազենք» ներկայացումն առաջարկում է թեթև, չվիրավորող ու չքաղաքականացված հումոր»,- մեզ հետ զրույցում ասաց Մխիթարը: Նրա խոսքով` թեև Ժիրայր Բաբազյանի հետ առաջին անգամ էին աշխատում, բայց թիմային հրաշալի աշխատանք է ստացվել:


     Անի Մնացականյան
     Լուսանկարները` Անի Դարբինյանի

5192 | 0
Facebook