Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անհայտ կենդանու գանգ` Քալիֆորնիայում

23:05, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Անհայտ կենդանու գանգ` Քալիֆորնիայում

Անհայտ կենդանու գանգ են հայտնաբերել Քալիֆորնիայի հասարակական այգում, գրում է The Daily Mail-ը: Առայժմ անհայտ է, թե ում են պատկանում մնացորդները, գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են մամոնտի լինել:

Ըստ նախնական տվյալների` գտածոյի տարիքն առնվազն 30 հազար տարի է: Ընդ որում, ըստ պալեոնթոլոգների, կենդանին սատկել է գլոբալ սառեցման հետևանքով: Սա Հյուսիսային Ամերիկայի ողջ տարածքում նմանատիպ ամենահին գտածոն է:

Գիտնականներին մինչ այժմ չի հաջողվում հաստատապես ասել, թե ում է պատկանում գանգը, և եթե իրոք մամոնտի է, ապա ինչու այն չի համապատասխանում նախկինում Երկրի վրա հայտնաբերված մամոնտների գանգերից և ոչ մեկին:

9871 | 0
Facebook