Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-Benz-ը հրապարակել է AMG GT ռոդսթերի առաջին թիզերը

01:05, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Mercedes-Benz-ը հրապարակել է AMG GT ռոդսթերի առաջին թիզերը

Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է իր նոր ռոդսթերի առաջին թիզերը: Autocar պարբերականի տվյալներով` խոսքը գնում է GT մոդելի մասին: Ավտոմեքենան թողարկվելու է Mercedes-AMG ապրանքանիշի տակ և մրցակցելու է Porsche 911 կաբրիոլետի հետ: Մեքենայի շնորհանդեսը կկայանա Փարիզի ավտոսրահում, որը բացվելու է սեպտեմբերի 29-ին:
     Ռոդսթերի բազային տարբերակը հագեցնելու են 4,0-լիտրանոց V8 երկտուրբո շարժիչով, որը բացելու է 456 ձիաուժ հզորություն: Mercedes-AMG GT S Roadster անվամբ թոփային տարբերակը ստանալու է 503 ձիաուժ հզորությամբ մոդեռնացված V8 շարժիչ:
     Նորույթի դիզայնը հիշեցնում է Mercedes-AMG GT3 մոդելը: Մեքենան ստանալու է հավաքվող փափուկ տանիք և մեծ բեռնախցիկ ներկառուցված երրորդ սթոփ-ազդանշանով: Նորույթի քաշը կլինի մոտ 1700 կգ:

11700 | 0
Facebook