Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովին և Քերիին հանձնարարվել է շարունակել Սիրիայի հարցով համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքը

15:30, երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2016 թ.
Լավրովին և Քերիին հանձնարարվել է շարունակել Սիրիայի հարցով համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հանձնարարել են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովին ու Ջոն Քերիին հանդիպել և շարունակել Սիրիայի հարցով համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
     «Եթե համաձայնագիրը հնարավոր է ձեռք բերել, մենք ուզում ենք շատ շտապ անել դա՝ հումանիտար իրավիճակի պատճառով»,- ասել է գործակալության զրուցակիցը: «Եթե մենք չենք կարող հասնել այդ տեսակի համաձայնագրի, որը մենք ուզում ենք, մենք հետ կկանգնենք այդ փորձից»,- ավելացրել է նա:
     Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր մեկնարկել է ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը:
     Հիշեցնենք` նախագահները կարճատև շփումներ էին ունեցել նաև երեկ` պայմանավորվելով այսօրվա առանձին հանդիպման մասին:
     Ավելի վաղ տեղի է ունեցել նաև Լավրով-Քերի հանդիպումը: Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռևս չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայի հարցով գործարքի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ տարաձայնություններ կան:

5749 | 0
Facebook