Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

13:45, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Արամ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
     «Էրեբունի» ԲԿ-ում ավարտվել է «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատությունը, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: «Ոսկորի վիրահատությունը բարեհանջող է անցել՝ առանց բարդությունների»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գնդակը փշրել է Արամ Մանուկյանի ոտքի ոսկորը. հրազենային վիրավորումը ստացել է ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
     Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
3120 | 1
Facebook