Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻ պաշտպանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանի կնոջ հետ

11:30, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
ՄԻ պաշտպանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանի կնոջ հետ
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ Անդրիաս Ղուկասյանի կինն` Անահիտ Թարխանյանը նամակ է հղել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանին: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանում ենք, որ Արման Թաթոյանը հանդիպել է Թարխանյանի հետ: Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի շրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի է ունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ: Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝
     1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելու նպատակով.
     2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցի ընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողական վարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում.
     3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումը քաղաքացիական հիվանդանոցում:
    
     Ա. Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ, ասվում է հայտարարության մեջ:
2646 | 0
Facebook