Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Tesla-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան

21:10, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Tesla-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան
     Tesla Motors-ը սկսել է Model S սեդանի և Model X քրոսովերի նոր մոդիֆիկացիաների թողարկումը, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Ավտոմեքենաները հագեցվելու են ավելի հզոր՝ 100կՎտ/ժ հզորությամբ մարտկոցներով: Ընկերությունը պնդում է, որ առաջին էլեկտրաքարը 96 կմ/ժ արագություն է բացում 2,5 վայրկյանում, իսկ երկրորդը՝ 2,9 վայրկյանում: Առաջին դեպքում խոսքը գնում է համաշխարհային ավտոարտադրության լավագույն ցուցանիշի մասին: Այսպիսով, Tesla-ն թողարկել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան ինչպես էլեկտրաքարերի, այնպես էլ էլեկտրամոբիլների շարքում: Սեդանի գինը կազմելու է 134,5 հազար ԱՄՆ դոլար, իսկ քրոսովերի գինը՝ 135,5 հազար:
7212 | 0
Facebook