Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստանալով անկախություն՝ Ուկրաինան խճճվել է բազմավեկտորության մեջ». Պորոշենկո

15:05, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
«Ստանալով անկախություն՝ Ուկրաինան խճճվել է բազմավեկտորության մեջ». Պորոշենկո
     Պյոտր Պորոշենկոն պատմել է, թե ինչպես է Ուկրաինան, 25 տարի առաջ ստանալով անկախություն, խճճվել բազմավեկտորության մեջ: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի Անկախության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված շքերթի ժամանակ: «Քառորդ դար առաջ մենք ընտրել ենք ինքնուրույն ապագա: Այդ մենք ենք իրականացրել այն, ինչը Պուտինն արդյունքում ամենամեծ աշխարհաքաղաքական աղետ է անվանել: Բայց այդ ժամանակ մենք վճռորոշ չեղանք առանց փոխզիջման կտրել կապերն անցյալի հետ, խճճվեցինք բազմավեկտորության սլաքներում, փորձեցինք նստել երկու աթոռի վրա: Հավատքն առասպելական եղբայրության հանդեպ, պատեռնալիզմ ու սոցիալիստական կարծրատիպերն ամուր նստած էին հասարակական գիտակցության մեջ և խանգարում էին առաջ շարժվելու համար: 25 տարի է անցել: Ինչպես վկայում են հարցումները, Ուկրաինայի քաղաքացիների ավելի քան 90%-ը հպարտանում կամ դրական է վերաբերվում մեր դրոշին, գերբին, հիմնին: Ազգային սիմվոլների այդպիսի հարգանքի մեջ դրսևորվում են քաղաքացիական գիտակցությունը, ուժերը միավորելու, մեզ բաժին ընկած մարտահրավերները և սպառնալիքները հաղթահարելու ունակությունն ու կարողությունը: Մեր առջև շատ բարդ խնդիր է կանգնած՝ անել այնպես, որ մեր դրոշը նորից ծածանվի Դոնեցկի և Լուգանսկի, Սիմֆերոպոլի և Սևաստոպոլի վրա»,- ասել է Պորոշենկոն:
4377 | 0
Facebook