Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղարաբաղյան խնդիրը կքննարկվի եռակողմ ձևաչափով` Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան

12:45, չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2016 թ.
Ղարաբաղյան խնդիրը կքննարկվի եռակողմ ձևաչափով` Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է քննարկվել Ադրբեջան- Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակներում, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ТRT հեռուստաալիքը:

Նրա խոսքով` եռակողմ ձևաչափը ձեռնտու է լինելու բոլոր կողմերի համար:

«Այս ձևաչափը մենք քննարկել ենք Ադրբեջանում կայացած հանդիպման ժամանայկ: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Այս նախաձեռնությունը քննարկվել է նաև Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ռուսաստանն էլ դրական է տրամադրված: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն:

11475 | 1
Facebook