Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե պաշտոնական վարկածը ճիշտ է և Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը հանձնվել են, ապա ինչո՞ւ են վնասվածքներ ստացել». փաստաբան

17:50, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
«Եթե պաշտոնական վարկածը ճիշտ է և Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը հանձնվել են, ապա ինչո՞ւ են վնասվածքներ ստացել». փաստաբան

Նախօրեի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին «հանձնված» «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի մոտ մարմնական վնասվածքներ կան:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտարարել է նրանց փաստաբան Լուսինե Հակոբյանը: «Թե՛ Գագիկ Եղիազարյանի, և թե՛ Արամ Հակոբյանի մոտ առկա են մարմնական վնասվածքներ, որոնք նրանք ստացել են բերման ենթարկվելիս: Ինձ մոտ հարց է առաջանում, եթե պաշտոնական վարկածը ճիշտ է և նրանք հանձնվել են, ապա ինչո՞ւ են նրանք վնասվածքներ ստացել: Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում ցավեր ունի, հավանական է նաև՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում է վնասվածքներ ստացել: Եթե իրենք հանձնվել են, ապա ինչո՞ւ են վնասվածքներ ստացել: Նրանց նկատմամբ իրապահաները բռնություն են գործադրել»,- մանրամասնեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Երեկ, սակայն «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ իրականում ոստիկաններն առևանգել են Գագիկ Եղիազարյանին և Արամ Հակոբյանին:
     Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:

6103 | 3
Facebook