Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարի է ենթարկվել երգիչ Մարտին Մկրտչյանը

10:45, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Վթարի է ենթարկվել երգիչ Մարտին Մկրտչյանը
     Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 30-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 03:00-ի սահմաններում Սարի թաղի 8-րդ շարքի բնակիչ, 33-ամյա Մարտին Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 74 VV 077 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում՝ կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հանդիպակաց գոտում և հարվածել բետոնե արգելապատնեշին:
     Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ 16 թաղամասի 27 շենքի բնակիչներ, 38-ամյա Էվելինա Շահինյանը և 13-ամյա Միքայել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
     Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
     Ըստ տեղեկությունների՝ վարորդ Մ. Մկրտչյանը աշխատում է «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ որպես երգիչ:
18791 | 0
Facebook