Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել». ՄԻՊ

21:55, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել». ՄԻՊ

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը: Այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Շահեն Հարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ: Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել: Շ. Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրան ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Այս պահին Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել:
     Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացած ահազանգերի հիման վրա իրականացնում են այցեր նաև Ոստիկանության բաժիններ:

2727 | 1
Facebook