Հռոմի Պապը Գյումրիում Պատարագից հետո այցելել է Անարատ հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստան» կրթական կենտրոն: Քահանայապետը ճաշի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնի սաների հետ: Հանդիպման ավարտին Ֆրանցիսկոս Պապը լուսանկարվել է երեխաների, բարեգործների և կենտրոնի նախկին սաների հետ, որոնք հանդիպման էին եկել իրենց զավակների հետ: