Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սպանախը ջերմային մշակման ենթարկել չի կարելի

20:05, ուրբաթ, 10 հունիսի, 2016 թ.
Սպանախը ջերմային մշակման ենթարկել չի կարելի

Սպանախ սիրում են գրեթե բոլորը և համոզվախծ են, որ այս բանջարեղենը շատ առողջարար է: Անշուշտ, այդպես է, սակայն կա մի կարևոր հանգամանք, որ շատերը չգիտեն, սպանախը չի կարելի երկրորդ անգամ տաքացնել:

Սպանախը հարուստ է А, В, С, Е վիտամիններով, ֆոլաթթվով, երկաթով, մանգանով և կալիումով: Այն կարող է կանխել շատ հիվանդությունների զարգացումը լյութեինի և զեաքսանտինի բարձր պարունակության շնորհիվ: Սակայն այս ամենը բանջարեղենի մեջ պահպանվում է միայն հում վիճակում, ուստի սննադաբանները խորհուրդ են տալիս այն օգտագործել առանց ջերմային մշակման ենթարկելու, օրինակ՝ աղցանների մեջ: Իսկ եթե, այնուամենայնիվ, եփած և տապակած սպանախ ուտելու ցանկությունը շատ մեծ է, ապա ոչ մի դեպքում այն երկրորդ անգամ մի՛ տաքացրեք: Ջերմությունը սպանախում առկա նիտրատները վերածում է նիտրոզամինների, որոնք շատ վտանգավոր են առողջության համար և առաջացնում են քաղցկեղ: Եթե պետք է եփած սպանախն ուտեք նաև հաջորդ ճաշին, ապա կերեք այն սառը վիճակում:

27032 | 0
Facebook