Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտությունը ձախողում չի լինի». Զիդան

21:20, շաբաթ, 28 մայիսի, 2016 թ.
«Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտությունը ձախողում չի լինի». Զիդան
     Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Աթլետիկո»-ի դեմ խաղից ակնկալիքներից։ «Առջևում բարդագույն խաղ է։ Մեզ համար ծանր կլինի, բայց մենք անցել ենք սրա միջով և պատրաստ ենք կրկին անցնել։ Նախապատրաստվելու համար 2 շաբաթ ունեինք։ Ֆուտբոլիստներն անհամբերությամբ սպասում են խաղադաշտ դուրս գալուն։ Մեր նպատակից մեզ մի հանդիպում է բաժանում։ Մենք պատրաստ ենք այս մենամարտին։ Թիմը պատրաստ է խաղալ։ Շատ ենք աշխատել՝ մեր նպատակին հասնելու համար, և ես գոհ եմ կատարած աշխատանքից։ Անկասկած, եզրափակչում շատ կտանջվենք, բայց նման խաղում տանջանքը սովորական բան է։ Այնուամենայնիվ, պարտությունը ձախողում չի լինի։ Ձախողում կլինի վատ վերաբերմունքը։ Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք»,- նշել է Զիդանը։
2403 | 0
Facebook