Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանցի օրենսդիրը պահանջում է Զանգեզուրն Ադրբեջանին միացնելու օրինագիծ ընդունել

12:00, ուրբաթ, 06 մայիսի, 2016 թ.
Ադրբեջանցի օրենսդիրը պահանջում է Զանգեզուրն Ադրբեջանին միացնելու օրինագիծ ընդունել

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրենքի նախագծին: Ադրբեջանը, խորհրդարանի պատգամավորի` Բախտիյար Ալիևի մակարդակով մեկնաբանելով այս իրադարձությունը, հայտարարել է, որ եթե Մինսկի խումբը չարձագանքի Հայաստանի այս քայլին, նշանակում է, որ այն իրազեկված է եղել այդ մասին:

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից վերը նշված համաձայնագրի հավանությանն, ըստ պատգամավորի` Ադրբեջանի խորհրդարանը պետք է օրինագիծ ընդունի Զանգեզուրն Ադրբեջանին միացնելու մասին: Հերթական անգամ խեղաթյուրելով պատմությունը` պատգամավորը հայտարարել է, թե Զանգեզուրն իբրև Ադրբեջանի պատմական տարածք է և իբրև ապօրինաբար հանձնվել է Հայաստանին: Սա դեռ բավական չէ, ադրբեջանական օրենսդիր մարմնի ներկայացուցիչը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը երբեք էլ հայկական տարածք չի եղել, քանի որ Հայաստանն ինքն ադրբեջանական հողերի վրա է ստեղծվել:

11114 | 5
Facebook