Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սպասվում են նոր պաշտոնանկություններ

21:10, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
Սպասվում են նոր պաշտոնանկություններ
     Երեկ գրել էինք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանակությունների մասին: Հիշեցնենք` նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել էին պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և ԶՈՒ կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը:
Ասում են` պաշտոնանկությունները կապված են քառօրյա պատերազմում վերոնշյալ անձանց թերացումների հետ: Մասնավորապես, ըստ լուրերի` նրանք չեն կարողացել ճշգրիտ հաշվարկել ու տեղեկացնել ադրբեջանական կողմի` շփման գծին մոտեցնող սպառազինության մասին, խնդիրներ են եղել կապի հետ կապված և այլն: Ասում են` պաշտոնանկություններն այսքանով չեն սահմանափակվելու. ԶՈՒ-ում ուսումնասիրություններ են իրականացվում, որի ավարտից հետո շարքն ընդլայնվելու է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16683 | 0
Facebook