Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել բարձրաստիճան զինվորականների

14:10, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել բարձրաստիճան զինվորականների
     Այսօր ՀՀ նախագահի կարգադրությամբ Զինված ուժերում պաշտոնանկություններ են եղել: Մասնավորապես` գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։ Նախագահը կարգադրությունն ստորագրելիս հիմք է ընդունել 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետը և Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Սերժ Սարգսյանը վերը նշված կարգադրությամբ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ազատել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ ՀՀ նախագահը որոշում է ընդունել նաև Ալիկ Միրզաբեկյանին ՀՀ Պաշպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը:
10896 | 11
Facebook