Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ քայլերով ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

10:58, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը պատժիչ քայլերով ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

Ըստ՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության՝ բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

3987 | 0
Facebook