Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը ներկայացրել է Armada արտաճանապարհային մեքենան

21:06, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Nissan-ը ներկայացրել է Armada արտաճանապարհային մեքենան
    
Nissan ընկերությունը ներկայացրել է Armada արտաճանապարհային ավտոմեքենան: Ավտոմեքենան իրենից ներկայացնում է վերամշակված Patrol և կողմնորոշված է Հյուսիսային Ամերիկայի շուկայի վրա: Մեքենայի վաճառքը կմեկնարկի 2016թ. ամռանը, գները կհայտարարվեն ավելի ուշ:
Նորույթը կառուցել են նույն հարթակի վրա, ինչ և Infiniti QX80-ը: Մեքենայի դիզայնը համարյա չի տարբերվում Patrol-ից: Ավտոմեքենան ստանալու է ջերմափոխանակիչի մեծ ցանց, օդափոխվող առջևի թևեր և լուսադիոդային օպտիկա: Հասանելի է Bosec աուդիոհամակարգը, ինչպես նաև 8-դյույմանոց էկրանով տեղեկատվական-զվարճանքային համակարգը:
Ավտոմեքենան հագեցրել են 5,2-լիտրանոց V8 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 390 ձիաուժ: Շարժիչն աշխատում է յոթաստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ համատեղ: Նորույթի դինամիկ բնութագրերը դեռևս հայտնի չեն:
6862 | 0
Facebook